ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր ընտրվելը նպաստել է աշխարհի տնտեսական աճին: Այդ մասին Թրամփը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում, փոխանցում է izvestia.ru-ն:
«Աշխարհը մռայլ էր: Մինչ իմ ընտրվելը ոչ մի հույս չկար»,- մասնավորապես հայտարարել է Դոնալդ Թրամփը:
Թրամփը նաև նշել է, որ շուկան աճել է 10 %-ով, իսկ սուրբծննդյան ծախսերը՝ 1 տրլն դոլարով:
Ենթադրվում է, որ Թրամփն ի նկատի ունի ամերիկյան շուկան: