Ուկրաինայի Տերնապոլի շրջանի Սուրբ Գրիգորի հայկական եկեղեցական համալիրը Բերիժանի պետական-ճարտարապետական արգելոցի կողմից փոխանցվել է Հայ առաքելական եկեղեցու ուկրաինական թեմին: Այս մասին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը՝ Ուկրաինայում հայերի միության մամուլի ծառայությանը հղումով:
Բերիժանի հայկական Սուրբ Գրիգորի եկեղեցին կառուցվել է 1764 թվականին ավելի հին հայկական փայտաշեն եկեղեցու տեղում: