ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը խորապես ցավում է երեկ հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված զոհերի համար և ցավակցում նրանց ընտանիքներին: Այդ մասին NEWS.am -ի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը, ում լիազորությունները ավարտվում են դեկտեմբերի 31-ին:
Մեկնաբանելով դեկտեմբերի 29-ի առավոտյան Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիան, Ուորլիքը նշել է, որ այս նոր բախումները մատնանշում են բանակցային կարգավորման ուղղությամբ քայլերի կարևորությունը, ինչը կբերի տևական խաղաղության հաստատման տարածաշրջանում:
«Ինչպես նշել ենք նախկինում, այս հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ»,- ասել է Ուորլիքը: