ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ինքն իրեն կատակելով համեմատել է Մոխրոտի հետ՝ նշելով, որ հեռանում է դեկտեմբերի 31-ի գիշերն այնպես, ինչպես սիրված հեքիաթի հերոսուհին:
«Միլիոնավոր մարդիկ հետևելու են, թե ինչպես եմ ես կորցնում աշխատանքս», - նորից կատակել է ՄԱԿ-ի ղեկավար Բան Կի Մունը, ով լքելու է պաշտոնն այսօր՝ դեկտեմբերի 31-ին, երկու հնգամյա պաշտոնավարումից հետո:
Մինչ 2007թ-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Քոֆի Անանին փոխարինելը Բան Կի Մունը եղել է Հարավային Կորեայի արտգործնախարարը: Իսկ Հունվարի 1-ից ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար կդառնա պորտուգալացի Անտոնիու Գուտերեշը: