Ամերիկայի Միացյալ Նահանգները Ուսամա Բեն Լադենի որդու՝ Համզա Բեն Լադենի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել: Պատժամիջոցներ սահմանվել են նաև Արաբական թերակղզու «Ալ Քաիդա» խմբավորման ղեկավարի՝ Իբրահիմ ալ-Բաննայի նկատմամբ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտը, հաղորդում է «Րիա Նովոստի» գործակալությունը:
Պետդեպարտամենտի հայտարարության մեջ նշվում է, որ Համզա Բեն Լադենը ներառված է պատժամիջոցների ցանկում «ԱՄՆ քաղաքացիներին և ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ ներկայացնող» գործունեության համար:
Պետդեպարտամենտի տվյալների համաձայն Բեն Լադենն «Ալ Քաիդայի» շարքերում է 2015թ. օգոստոսից և հանդես է գալիս արևմտյան երկրների մայրաքաղաքների նկատմամբ գրոհների և ԱՄՆ-ի և Ամերիկայի քաղաքացիների նկատմամբ վրեժխնդրության կոչերով: