Apple-ի ղեկավարի աշխատավարձը կրճատվել է ցածր վաճառքների պատճառով
Apple ընկերության ղեկավար Տիմ Կուկն անցյալ տարի ստացել է 8,85 մլն դոլարի աշխատավարձ և բոնուսային վճարներ, ինչը նախորդ տարվա համեմատ 1,55 մլն դոլարով պակաս է, փոխանցում է BBC գործակալությունը:
Պետք է նշել, որ ընկերության բարձր ղեկավարության աշխատավարձերն ու հավելավճարներն անցյալ տարվա ընթացքում կրճատվել են վաճառքների ու եկամուտների կրճատման հետևանքով:
Ընկերության ղեկավարների եկամուտների մասին ինֆորմացիան ներկայացված է Միացյալ Նահանգների ֆինանսական ռեգուլյատորին՝ Արժեթղթերի և ֆոնդային շուկայի պետական հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերում:
Պետք է նշել, որ Apple-ի զուտ շահույթը 2016թ. կազմել է 215,6 մլրդ դոլար, ինչը 7,7%-ով ցածր է 2017թ.-ի ցուցանիշից: