Թուրքիայի կապի նախարար Ահմեթ Արսլանը հայտարարել է, որ երկրում ստեղծվել է տեղական որոնողական և փոստային սերվեր, որը համապատասխանում է ազգային արժեքներին և մշակույթին: Նախարարի կարծիքով՝ Թուրքիան պետք է օգտատերերի տվյալները պահի երկրի ներսում և երաշխավորի, որ կապի կարող է ամբողջությամբ վերլուծության ենթարկվել:
Ինչպես նշում է Тurkishminute-ը, այդ ռեսուրսները ամենայն հավանականությամբ կփոխարինեն Google-ին և Gmail-ին. Թուրքիայում նախագահ Էրդողանի անձնական նամակների արտահոսքից հետո լուրջ բանավեճեր են ծավալվում կապված Gmail էլեկտրոնային փոստի հուսալիության հետ:
Ավելացնենք, որ նոր սերվերների անունները դեռևս չեն հաղորդվում: