ՆԱՍԱ-ն ներկայացրել է Երկիր մոլորակի և Լուսնի պատկերը, որն արվել է Մարս մոլորակի շուրջ պտտվող արհեստական սարքի միջոցով:
Լուսանկարում մասնավորապես նկատվում է Ավստրալիան և այն շրջապատող օվկիանոսները: Լուսինը՝ համեմատած նախկինում ստացված օրիգինալ լուսանկարների հետ, արհեստականորեն ավելի վառ է ստացվել: Երկնային մարմինների հեռավարությունն ու չափերը պահպանված են, հաղորդում է Lenta.ru-ն:
Լուսանկարը ստացվել է 2016 թ. նոյեմբերի 20-ին HiRISE (High Resolution Imaging Science Experiment) հետազոտական գործիքով մի քանի պատկերների համադրման արդյունքում, երբ Մարս և Երկիր մոլորակների միջև հեռավորությունը կազմել է 205 միլիոն կիլոմետր: