Եվրոպական վիճակագրական գործակալության՝ Եվրոստատի տվյալների համաձայն, գործազրկության մակարդակը եվրագոտում անցած տարեվերջին պահպանվել է նույն՝ 9.8 % մակարդակի վրա, փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Պետք է նշել, որ գործազրկության մակարդակը Եվրամիությունում 2016թ. նոյեմբեր ամսին գրանցել է 2009թ. փետրվարից հետո նվազագույն ռեկորդ՝ կազմելով 8.3 %:
Համեմատության համար նշենք, որ 2015թ. նույն ժամանակահատվածում եվրագոտում գործազրկության մակարդակը կազմել է 10,5%, իսկ ԵՄ-ում՝ 9%:
Ընդ որում, ԵՄ-ում գործազրկության ամենացածր մակարդակը գրանցվել է Չեխիայում (3,7%) և Գերմանիայում (4,1%): Եվրոպայի ամենաշատ գործազուրկ ունեցող երկրներն են դարձել Հունաստանն (23,1%) ու Իսպանիան (19,2%):