Թուրքական ազգային արժույթը՝ լիրան, ռեկորդային ցածր փոխարժեք է գրանցել դոլարի և եվրոյի նկատմամբ: Արտարժույթի շուկայում երեկ կայացած առևտրային տվյալներով, լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 3.706, հաղորդում է «Hurriyet»-ը:
Լիրայի փոխարժեքի արժեզրկումը փորձագետների կողմից պայմանավորվում է Թուրքիայում տիրող անորոշությամբ: Կանխատեսվում է, որ զարգացող երկրների արժույթները կամրապնդվեն ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո: