Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի պաշտոնական կայքում տեղեկություն էր հայտնվել թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան մասին, սակայն տեղեկությունը անմիջապես հեռացվել է:
Ամեն դեպքում նորության «սքրինշոթը» շատ արագ տարածվել է համացնցում, գրում է Комсомольская правда-ն:
Թագավորական ընտանիքի պաշտոնական կայքի ղեկավարությունը որևէ կերպ չի մեկնաբանում նման տեղեկության հայտնվելը: Օգտատերերն ենթադրում են, որ թագուհու մահը որոշ ժամանակ կարող են գաղտնի պահել մի շարք գործընթացներ իրականացնելու համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ թագուհին հիվանդ է: Նա մրսածության պատճառով նույնիսկ բաց էր թողել սուրբծննդյան պատարագը: