Թբիլիսիում հրազենային վնասվածք է ստացել Մինդիա Գոգոչուրին, որը երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու փեսան է, հայտնում է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:
Գոգոչուրիին հոսպիտալացրել են, այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները, ինչպես նաև քրեագետ-փորձագետները։ Վրաստանի ՆԳՆը-ը հաստատել է Գոգոչուրիի վիրավորվելու մասին տեղեկությունը։ Տվյալ փաստով հարուցվել է քրեական գործ։