Թուրքիայի խորհրդարանում հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը միջադեպը տեղի է ունեցել սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ:
Մեջլիսի լիազորություններին վերաբերող 5-րդ հոդվածում փոփոխությունների քննարկման ժամանակ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավորները գրավել են խորհրդարանական ամբիոնը: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորներն էլ որոշել են ազատել այն: Արդյունքում մի քանի պատգամավորներ վնասվածքներ են ստացել: