Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է երկրում ռազմական դրություն հայտարարելու պատրաստակամության մասին, եթե թմրանյութերի հետ կապված իրավիճակը շարունակի վատթարանալ, հայտնում է Reuters գործակալությունը:
«Եթե ես ցանկանամ և եթե դա ինչ-որ վտանգավոր բանի վերածվի, ես ռազմական դրություն կհայտարարեմ»,- ասել է Դուտերտեն:
Հուլիսից ի վեր թմրանյութերի դեմ արշավում սպանվել է ավելի քան 6 հազար մարդ, ավելի քան 1 միլիոն մարդ ձերբակալվել է կամ հանձնվել իշխանություններին: