ԱՄՆ իշխանությունները Moody's վարկանիշային գործակալությանը պարտավորեցրել է են 864 մլն դոլար տուգանք վճարել 2007թ. արված սխալ կանխատեսման համար: Գործակալությունը համաձայնել է վճարել, ինչն ամերիկյան իշխանությունների բոլոր հավակնությունների վերջը կտա: Նշենք, որ վերջիններս գործակալությանը մեղադրում են սխալ կնախատեսումների մեջ, որոնք խորացրել են 2008թ. ճգնաժամը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
Գումարի մի մասը՝ 437 մլն դոլարը, գործակալության կողմից կփոխանցվի ԱՄՆ արդարադատության նախարարության միջոցով: Մնացած գումարը կուղղվի 21 ամերիկյան նահանգների դատախազությունների աշխատավարձերին, որոնք զբաղվել են խնդրի հետաքննությամբ:
Պետք է նշել, որ ԱՄՆ 2007թ. արված սխալ կանխատեսումների պատճառով հիփոթեքային արժեթղթերի անկման մեջ մեղադրել է նաև Standard & Poor's գործակալությանը՝ նրանց սխալին վերագրելով 2008թ. ֆինանսատնտեսական ճգնաժամի մեղքը: