ՕՊԵԿ-ը և նավթ արդյունահանող մյուս երկրներն, ամենայն հավանականությամբ, չեն երկարաձգի նավթի արդյունահանման ծավալների սառեցման շուրջ ձեռք բերված համաձայնագիրը: Այդ մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի Էներգետիկայի գործող նախարար Խալիդ ալ-Ֆալիհը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
Հիշեցնենք, որ 2017թ. հունվարի մեկից ՕՊԵԿ անդամ, ինչպես նաև նավթ արդյունահանող այլ երկրներ սկսել են «սև ոսկու» արդյունահանման ծավալների կրճատման համաձայնագրի իրականացումը՝ վառելիքի համաշխարհային շուկան կարգավորելու համար:
Սաուդյան Արաբիայի Էներգետիկայի նախարարը, սակայն, անդես գալով լրագրողների առաջ, հայտնել է, որ նավթ արտահանողներն ուշադրությամբ կհետևեն շուակյի զարգացումներին, և եթե կարիքը զգացվի, համաձայնագիրը կերկարաձգվի.
«Ներկա պահին մենք չենք գտնում, որ կա գործարքը երկարաձգելու կարիք»,- մասնավորապես նշել է Ֆալիհը: