Շվեյցարական Դավոսում հերթական՝ 47-րդ Համաշխարհային տնտեսական ֆորումն է ընթանում: Այն մեկնարկել է այսօր՝ հունվարի 17-ին և կտևի մինչև 20–ը: Ֆորումը կրում է «Զգայուն և պատասխանատու ղեկավարություն» խորագիրը, փոխանցում է ria.ru-ն։
Մոտ 400 նստաշրջանով նախատեսած ֆորումի ընթացքում կլինեն 4 ուղղություններ՝ գլոբալ համագործակցության վերաիմաստավորում, գլոբալ տնտեսության ակտիվացում, կապիտալիզմի ձևափոխում և 4-րդ արդյունաբերական հեղափոխության նախապատրաստություն։
Ֆորումին մասնակցում են ավելի քան հազար ընկերությունների ղեկավարներ և ավելի քան 70 երկրների պատվիրակներ, այդ թվում՝ «Մեծ քսանյակի» բոլոր երկրների առանցքային նախարարներն ու ղեկավարները, ինչպես նաև՝ առաջատար միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ, ԱՄՀ, ՀԲ ղեկավարները։