Մոլդովան կարող է չեղարկել ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը՝ հանուն ԵԱՏՄ-ի
Մոլդովան կարող է չեղարկել 2014 թվականին Եվրամիության հետ կնքած Ասոցացման համաձայնագիրը ԵԱՏՄ հետ համագործակցության ճանապարհային քարտեզի ընդունման համար: Այս մասին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիման ժամանակ հայատարարել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, հայտնում է Ինտերֆաքսը:
Դոդոնը նշել է, որ մոտ ժամանակներում կսկսեն ԵԱՏՄ հետ համագործակցության շրջանակային հուշագրի ստորագրման շուրջ խորհրդակցությունները: «Հաջորդ քայլն (ԵԱՏՄ հետ համագործակցության ճանապարհային քարտեզ) անելու համար հարկ կլինի վերանայել ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի որոշ դրույթներ, կամ այդ փաստաթուղթը, որն ստորագրվել էր 2014 թվականին, ընդհանրապես չեղարկել», -հայտարարել է նա:
Մոլդովայի նախագահի խոսքերով՝ ԵՄ հետ համաձայնագիրն իր երկրին դրական որևէ արդյունք չի տվել. Մոլդովան կորցրել է ռուսական շուկան, և, ինչքան էլ որ տարօրինակ է, արտահանումը ԵՄ ևս անկում է ապրել: