Դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզի Չինարի գյուղում պետական սահմանին տեղի ունեցած հակառակորդի դիվերսիոն փորձից հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք առաքելությունը պարզել է, որ ՀՀ զինված ուժերի կողմից բացառվել է որևէ վտանգ հակառակորդի նկատմամբ։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նրա խոսքով, փաստահավաք առաքելությունն իրականացվել է բաց ռեսուրսների հիման վրա։ Նշենք, որ փաստահավաք առաքելությունն իրականացվել է դեկտեմբերի 29-30-ին, ինչպես նաև տոնական օրերին։ Դրա վերաբերյալ իրենք նաև տեսանյութ են պատրաստել, որտեղ քարտեզի վրա մանրամասն ցուցադրվում է իրենց աշխատանքի արդյունքը: ՄԻՊ-ին այս հարցում օգնել են սահմանամերձ գյուղերի գյուղապետերն ու բնակիչները: «Ուզում եմ հատուկ ընդգծել, որ հարձակումները եղել են թիրախավորված»-ներկայացնելով տեսանյութը` հայտարարեց Արման Թաթոյանը: