Ամերիկացի մի շարք լրագրողներ բաց նամակ են հղել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին: Նամակում ասվում է, որ Թրամփի երդմնակալությունից օրեր առաջ նրանք ցանկանում են հասկանալ՝ ինչպիսին կլինեն հարաբերությունները նոր նախագահի աշխատակազմի և իրենց միջև, փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը:
Նամակը գրվել է Columbia Journalism Review ամսագրի գլխավոր խմբագիր Քայլ Պոուպի կողմից: Նամակում, մասնավորապես, լրագրողները դժգոհություն են հայտնել այն հարցում, որ Թրամփը խոչընդոտում է իրենց մասնագիտական գործունեությանը:
Պետք է նշել, որ նախընտրական շրջանում ամերիկյան ԶԼՄ-ների մեծ մասն աջակցում էր Թրամփի գլխավոր մրցակից Հիլարի Քլինթոնին:
Հավելենք, որ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմանակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին: