ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունվարի 18-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու վերաբերյալ հրամանագիր է ստորագրել: Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ՀՀ Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է. «Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը` որոշում եմ.
Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ստեղծել Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն` հյուպատոսական շրջանում ընդգրկելով Արաբական Միացյալ Էմիրությունների հյուսիսային էմիրությունները»: