2016 թվականի ընթացքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կորցրել է Սիրիայում և Իրաքում իր վերահսկողության տակ գտնվող տարածքի մեկ քառորդը: Այս մասին ասվում է IHS Markit հետազոտական ընկերության տարածած զեկույցում:
«2016 թվականին ԴԱԻՇ-ը աննախադեպ տարածքային կորուստներ է ունեցել՝ այդ թվում նաև իրենց համար կենսական նշանակություն ունեցող շրջաններ», - ասվում է զեկույցում, որի համարձայն Սիրիայում և Իրաքում խմբավորման վերահսկողության տակ գտնվող 78 հազար քառ. կմ տարածքը կրճատվել է մինչև 60.4 հազարի:
Զեկույցում նաև նշվում է, որ ԴԱԻՇ-ից Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրումն ամենայն հավանակնությամբ տեղի կունենա 2017 թվականի երկրորդ կեսին, իսկ ինչ վերաբերում է «Իսլամական պետության» փաստացի մայրաքաղաք սիրիական Ռաքքա քաղաքին, ապա վերջինիս ազատագրումը բավականին բարդ խնդիր է և պահանջում է միջազգային կոալիցիայի, ինչպես նաև սիրիական հակամարտության այլ դերակատարների գործողությունների վերանայում: