Իրանի մայրաքաղաք Թեհրանում հրդեհի հետևանքով փլուզվել է 17-հարկանի առևտրի կենտոն։ Ինչպես հաղորդում է Tansim գործակալությունը, փլատակների տակ է մնացել ավելի քան 30 մարդ։
Տեղեկատվության համաձայն՝ առկա է նաև գազի արտահոսքի և պայթյունի վտանգ, ինչի կապակցությամբ մարդկանց խորհուրդ են տվել հեռանալ այդ թաղամասից։ Վերջին տվյալների համաձայն՝ հրդեհի և փլուզման հետևանքով տուժել է 38 մարդ։