Ամերիկահայ կազմակերպությունները պատրաստակամ են աշխատել ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ, գրում է «Ամերիկայի ձայն»-ը:
«Որոշ մոտեցումներ պետք է շարունակվեն, սակայն կան քաղաքական մոտեցումներ, որոնք պետք է փոխվեն: Մենք պատրաստակամ ենք համագործակցելու Թրամփի վարչակազմի հետ այդ խնդիրների շրջանակում»,- ասում է Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «Թրամփի վարչակազմը տարբերվելու է նախորդից և հիմնովին փոխելու է ամերիկյան ավանդական քաղաքականությունը: Մենք հույս ունենք, որ այդ փոփոխությունները դրականորեն կանդրադառնան Ցեղասպանության ու Արցախի ճանաչման խնդիրներին»,- ասում է Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
«Ամերիկահայ համայնքը բավականին լայն շրջանակ է: Մենք ունենք ամերիկահայ կազմակերպություններ և անհատներ, ովքեր սատարել են Թրամփին: Մենք ցանկանում ենք, որ նոր վարչակազմն ու Կոնգրեսը պատասխանատվության ենթարկեն Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում անմեղ մարդկանց սպանությունների համար, և ակնկալում, որ վարչակազմը ակտիվորեն կներգրավվի զինադադարի խախտումները դադարեցնելու հարցում»,- ասում է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Հիշեցնենք, որ նախընտրական շրջանում ամերիկահայ կազմակերպությունները չեն սատարել թեկնածուներից ոչ մեկին՝ կոչ անելով ամերիկահայությանը քվեարկել սեփական նախաձեռնությամբ: