Թուրքիայի խորհրդարանը վաղ առավոտյան հավանություն է տվել սահմանադրական փոփոխությունների նախագծին՝ ավարտելով բոլոր 18 հոդվածների քվեարկությունը: Այս մասին հայտնում է թուրքական Daily Sabah-ը:
339 պատգամավոր քվեարկել է նոր Սահմանադրության օգտին, որն այժմ դրվելու է հանրաքվեի: Նախնական տեղեկությունների համաձայն հանրաքվեն կայանալու է ապրիլին:
Հանրաքվեի ժամանակ սահմանադրական փոփոխություններն անցնելու համար պետք է ստանան պարզ մեծամասնության (51 տոկոս) աջակցությունը: