Կոլումբիայում հաջողությամբ է ավարտվել Հայաստանի քաղաքացի Արսեն Ոսկանյանին Ազգային ազատագրման բանակ (ԱԱԲ) ապստամբ խմբավորման գերությունից ազատելու գործողությունը: Այս մասին հայտնում է Вести-ն:
Որպես միջնորդ հանդես է եկել Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Հաղորդվում է, որ ապստամբները Ոսկանյանին հանձնել են Չոկո դեպարտամենտի տարածքում: Ըստ El Tiempo կոլումբիական թերթի՝ չնայած Կարմիր խաչը դեռ չի հայտնել ազատված գերու տվյալները, զինվորականներն ավելի վաղ ապստամբների ռադիո-բանակցությունների գաղտնալսման արդյունքում պարզել են, որ խոսքը գնում է 42-ամյա ՀՀ քաղաքացու մասին:
Նշենք, որ, ըստ տեղեկությունների, տղամարդը մեկնել է Կոլումբիա՝ անօրինական ճանապարհով Հայաստան տեղական թունավոր գորտեր տեղափոխելու համար:
Ըստ ԶԼՄ-ների՝ Ոսկանյանը հանդիսանում է Հայաստանի քաղաքացի, սակայն Կոլումբիա մուտք է գործել ռուսական անձնագրով: