ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման իր աշխատանքային վերջին ժամերին Պաղեստինին է փոխանցել 221 մլն դոլար, հայտնում է Associated Press գործակալությունը, հղում անելով իրավիճակի ծանոթ աղբյուրներին;
Վերջիններիս փոխանցմամբ՝ վարչակազմը պաշտոնապես հայտնել է Կոնգրեսին իր մտադրության մասին հունվարի 20-իառավոտյան՝ մինչ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը։
Ենթադրվում է, որ նախկին նախագահական վարչակազմի նման որոշումը կարող է առաջացնել Թրամփի ու նրա շրջապատի դժգոհությունը։ Նախընտրական արշավի ընթացքում Թրամփը խոստացել էր հարթել հարաբերություններն Իսրայելի հետ, որոնք, նրա կարծիքով՝ խարխլվել էին Օբամայի վարչակազմի կողմից։ Թրամփն արդեն փետրվարին Նեթանյահուին հրավիրել է այցելել Վաշինգտոն: