Թուրքիան Ռուսաստանի հետ քննարկում է S-400 հակաօդային պաշտպանական համակարգեր ձեռք բերելու հարցը: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այս թեման օրակարգային էր դարձել նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի ստամբուլյան հանդիպման ժամանակ:
Աղբյուրը նշում է, որ Ռուսաստանը դրական է տրամադրված Թուրքիային S-400 հակաօդային պաշտպանական համակարգեր վաճառելու հարցում: Սակայն ներկայումս ռուսական բանակը դեռևս լիովին ապահովված չէ այդ համակարգերով: Ուստի սեփական բանակը զինելու խնդիրը, բնականաբար, առաջնային է Ռուսաստանի համար, փոխանցում է Ermenihaber-ը:
Մյուս կողմից էլ Թուրքիան շահագրգռված է հնարավորինս արագ համաձայնության գալ հակաօդային պաշտպանության նշյալ համակարգերի ձեռքբերման շուրջ: Հավելենք, որ Թուրքիան ավելի վաղ այս խնդրի վերաբերյալ պայմանավորվածություններ է ձեռք բերել նաև Չինաստանի և Հնդկաստանի հետ: