Daily Mail լրատվակայքի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը քննարկում է հեռուստատեսային հաղորդում ունենալու գաղափարը, որը նվիրված կլինի հրատապ խնդիրների շուրջ քննարկումների անցկացմանը:
Որպես հեռուստատեսային շոուի հաղորդավար՝ Քլինթոնը նախատեսում է իր մոտ ստուդիա հրավիրել աշխարհի ղեկավարների և առաջադեմ մտածողների:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այդպիսով 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին պարտություն կրած Հիլարի Քլինթոնն արդեն իսկ պատրաստվում է 2020 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին: