Կառավարությունը հունվարի 26-ի նիստի ժամանակ հավանություն է տվել Սինգապուրի հետ «Օդային հաղորդակցության մասին» համաձայնագիր կնքելու առաջարկին, փոխանցում է News.am-ը:
Առաջարկը ներկայացրել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: Նրա խոսքով՝ ներկայումս Հայաստանի և Սինգապուրի հարաբերություններն օդային հաղորդակցության ոլորտում կարգավորված չեն միջկառավարական համաձայնագրով: Համաձայնագրի կնքման արդյունքում այս ոլորտում երկու երկրների հարաբերություններն ամբողջությամբ կկարգավորվեն միջկառավարական համաձայնագրի շրջանակներում: Այն նաև կնպաստի Հայաստանի և Սինգապուրի միջև տուրիզմի և տնտեսական հարաբերությունների զարգացմանը: