Այսօր Դանիայի խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության է դրվել «Հայոց ցեղասպանության մասին» բանաձևը: Դանիայի խորհրդարանն այն ընդունել է 89 կողմ, 9 դեմ, 11 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Այս մասին հայտնում է «Ռադիոլուրը»՝ հղում կատարելով Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանին:
Բանաձևը քննարկվել էր հունվարի 19-ին: