Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է թուրք զինվորականների վերաբերյալ հունական դատարանի կայացրած որոշումը, համաձայն որի, հունական արդարադատությունը հրաժարվել է Անկարային արտահանձնել թուրք 8 զինվորականներին:
Վերջիններս 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո ուղղաթիռով Հունաստան էին փախել:
Հունաստանին զգուշացում է կատարվել, որ վերոնշյալ որոշման դեմ թուրքական կողմը կօգտագործի բոլոր իրավական ճանապարհները: Զինվորականների արտահանձմանը և ձերբակալմանը ուղղված փորձերը Թուրքիայի կողմից կշարունակվեն: