Մալայզիայի ափերի մոտ 31 հոգու` այդ թվում 20 չինացի զբոսաշրջիկների տեղափոխող նավ է անհետացել: Ինչպես տեղեկացնում են տեղական լրատվամիջոցները, Սաբահ նահանգի վարչական կենտրոն Կոտա-Կինաբալու քաղաքից Մենգալում կղզի ուղևորվող նավի հետ կապն անհետացել է հունվարի 28-ին:
Ներկայումս որոնողա-փրկարարական աշխատանքներ են իրականացվում, որոնք դժվարանում են եղանակային վատ պայմանների պատճառով: