Նյու Յորքում դաշնային շրջանային դատարանը ժամանակավորապես արգելել է ԱՄՆ օդանավակայաններից ամերիկյան գործող վիզաներով միգրանտների արտաքսումը՝ չնայած նախագահ Դոնալդ Թրամփի հրամանին, հայտնում է BBC–ն։
Այսպիսով դատավոր Էնն Դոնելին բավարարել է Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միության հայցը։ Միության տվյալներով որոշումը կտարածվի մինչեւ 200 մարդու վրա, որոնք ԱՄՆ օդանավակայանների տարանցիկ գոտիներում են գտնվում։
Ըստ ուրբաթ ընդունված հրամանագրի՝ ԱՄՆ-ն դադարեցրել է սիրիացի փախստականների ընդունումը ու 120 օրով սառեցրել այլ երկրներից փախստականների ընդունումը, որպեսզի կանխի արմատական մուսուլման ահաբեկիչների մուտքը երկիր։
Ըստ Թրամփի հրամանագրի՝ Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի,Սիրիայի, Սոմալիի ու Սուդանի քաղաքացիները պետք է հրաժարվեն Ամերիկա մեկելուց, եթե չունեն ԱՄՆ-ում կեցության թույլտվություն կամ դիվանագիտական վիզա։