Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերը իշխանությունների և ընդդիմության միջև կնքված համաձայնության շնորհիվ վերականգնել են մայրաքաղաք Դամասկոսին ջուր ապահովող Վադի Բարադա հովտի նկատմամբ վերահսկողությունը, հաղորդում է Reuters գործակալությունը:
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Դամասկոսում խմելու ջրի հետ կապված լուրջ խնդիրներ կային, քանի որ ընդդիմադիր ուժերը մի քանի անգամ դադարեցրել են դրա մատակարարումը մայրաքաղաք, որպեսզի կասեցնեն կառավարական զորքերի հարձակումը: Ընդդիմադիր ուժերը վերահսկում են Վադի Բարադան 2012 թվականից: Վերջիններս Դամասկոսի հետ պայմանավորվածության համաձայն հեռացել են դեպի Իդլիբ: