Նավթ արդյունահանող երկրների կազմակերպությունը՝ ՕՊԵԿ-ը ներդրողներին կարողացել է վստահեցնել, որ կազմակերպության անդամների կողմից կրճատվում են նավթի արդյունահանման ծավալները: Նման եզրահանգման է եկել Bloomberg գործակալությունը, հաղորդում է gazeta.ru-ն:
Գործակալության պնդմամբ, WTI տեսակի նավթի գների աճի հետ կապված ներդրողների սպասումները հասել են վերջին տասնամյակի առավելագույն մակարդակին: Դա տեղի է ունեցել ՕՊԵԿ-ի և նավթ արդյունահանող այլ երկրների կողմից «սև ոսկու» արդյունահանման ծավալների կրճատման շնորհիվ:
Նշվում է, որ Սաուդյան Արաբիան անգամ հայտարարել է, որ կարողացել է իրականացնել 2016թ. վերջին նավթ արդյունահանողների կողմից ձեռք բերված համաձայնության 80 %-ը՝ արդյունահանումը հասցնելով օրական 1,8 մլն բարել: