Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ ցանկություն են հայտնել հիմնվել յուրաքանչյուր երկրի ազգային շահերի վրա, - մեկնաբանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Զրույցը ցույց է տվել փոխադարձ հարգանքը, ինչպես նաև առաջնորդների մտադրությունը շփվել առանց բարոյախրատական ճառերի՝ հիմնվելով յուրաքանչյուր երկրի շահերի վրա»,-հայտարարել է Լավրովը:
«Շաբաթ օրը տեղի ունցած զրույցը նախագահներ Պուտինի և Թրամփի միջև արդյունավետ էր և՛ քաղաքական, և՛ մարդկային առումներով»,- հայտնել է Լավրովը: