Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կողմից հրատարակվել է «Մակրոտնտեսություն 2017» զեկույցը, որում կանխատեսվում է, որ 2017-ին ՀՀ տնտեսական աճը կկազմի 2.9 %:
Զեկույցում, մասնավորապես, ասվում է.
«Ներքին պահանջարկի աստիճանական վերականգնումը, որպես 2015-2016-ի խթանիչ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության արդյունք, արտահանումն ու ներդրումները խթանելու կառավարության ջանքերի հետ մեկտեղ կնպաստեն ՀՀ տնտեսական աճի արագացմանը 2017-2019թթ.: Տնտեսական աճի տեմպերը Հայաստանում 2017-ին կհասնեն 2,9%-ի, իսկ 2018-ին` 3,9%-ի:
2017-2018-ին ներքին պահանջարկի աճը, ներկրվող հումքի ու ապրանքների գների աճը կնպաստեն գնաճային գործընթացների հետագա վերականգնմանը։ Միևնույն ժամանակ, 2017-ին գների մակարդակի վերականգնման վրա զսպող ազդեցություն կունենա գազի և էլեկտրաէներգիայի սակագների կանխատեսվող նվազումը, ինչպես նաև ՀՀ ԿԲ կողմից կանխատեսվող ցածր գնաճը։ 2017-ին և 2018-ին, նոր շոկերի բացակայության դեպքում, գնաճն ակնկալվում է համապատասխանաբար 1,8%-ի և 2,8%-ի չափով»: