Իրաքի խորհրդարանը քվեարկել է ԱՄՆ դեմ պատասխան միջոցների օգտին` այդ կերպ արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրին, որով 90 օրով արգելվում է առավելապես մուսուլման բնակչությամբ 7 երկրների՝ այդ թվում նաև Իրաքի քաղաքացիների մուտքը ԱՄՆ:
Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, օրենքը փոխանցվել է կառավարության հաստատմանը: Նշենք, որ դեռևս հայտնի չէ այդ արգելքը կվերաբերի՞ ամերիկացի զինծառայողներին, հասարակական և մարդասիրական կազմակերպությունների աշխատակիցներին, նավթային ընկերությունների գործարարներին: