Իրաքում անհայտ մարդիկ ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գլխավոր դահիճին, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
«Անհայտ զինված խումբը կիրակի՝ հունվարի 29-ին ոչնչացրել է ԻՊ-ի ամենահայտնի դահիճին՝ այսպես կոչված Աբու Սայաֆին», - գործակալություններից մեկին հայտնել է ուժային կառույցների աղբյուրը:
Աբու Սայաֆը իր կարիերայի ընթացքում գլխատել է ավելի քան 100 մարդու, եղել է նաև Նայնավայում ԻՊ մասնաճյուղի ղեկավար: Նա հայտնի է դարձել այդ թվում նաև այն պատճառով, որ հավաքածու է ստեղծել իր զոհերի գլուխներից և բազմիցս հայտնվել է ԻՊ քարոզչական տեսանյութերում: