Մոսկվան փորձում է Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում կազմակերպել, և Բաքուն իր համաձայնությունն է տվել այդ հանդիպմանը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում Կատարի ԱԳ նախարարի հետ բանակցությունների արդյունքներով համատեղասուլիսի ժամանակ, հայտնում է haqqin.az-ը։
«Չեմ կարող լավատեսությամբ ընդունել Մոսկվայում բանակցությունների արդյունքները»,- ասել է Մամեդյարովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հունվարի 24-ին կայացած վերջին հանդիպումը։