WikiLeaks-ը հայտարարել է, որ իր տրամադրության տակ ունի հազարավոր փաստաթղթեր, որոնք վերաբերում են Ֆրանսիայի նախագահի թեկնածուներ Մարին Լե Պենին և Ֆրանսուա Ֆիյոնին, փոխանցում է Интерфакс-ը:
Մասնավորապես նշվում է, որ WikiLeaks-ի արխիվներում Ֆիյոնի մասին կա 3.5 հազար, իսկ Լե Պենի մասին՝ ավելի քան հազար փաստաթուղթ: Սակայն դրանց պարունակության մասին կազմակերպությունը դեռևս լռում է:
Նշենք, որ երկու քաղաքական գործիչների անվան հետ կապված շահարկվում է ֆինանսական մեքենայությունների կասկածանքը: Ֆիյոնի կնոջ նկատմամբ այժմ հետաքննություն է ընթանում: