ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան անթույլատրելի է համարում Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության տարածքից Ռուսաստանի քաղաքացի, անկախ լրագրող Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին: Այս մասին հայտնոմ է օմբուդսմենի պաշտոնական կայքը
«Անթույլատրելի եմ համարում Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության տարածքից Ադրբեջանին Ռուսաստանի քաղաքացի, անկախ լրագրող Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը», - գրել է Մոսկալկովան:
Նա հիշեցրել է, որ, համաձայն Սահմանադրության, Ռուսաստանի քաղաքացին չի կարող արտաքսվել ՌԴ սահմաններից դուրս կամ արտահանձնվել 3-րդ պետության: