Վերջին մի քանի տարիների ընթացքում համաշխարհային տնտեսության կրած վնասները հաքերային հարձակումներից կազմել են 300 մլրդ դոլարից մինչև 1 տրլն դոլար՝ կախված գնահատման մեթոդից: Այդ մասին ասել է ՌԴ ԱԱԾ ղեկավարի տեղակալ Նիկոլայ Մուրաշովը «Ինֆոֆորում- 2017» ֆորումի ժամանակ, փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը:
Նրա խոսքերով, այդ ցուցանիշն աճի միտում ունի:
Ընդհանուր առմամաբ հաքերային հարձակումներից կորուստները կազմում են համաշխարհային ՀՆԱ-ի 0.4-1.5 %-ը:
Մուրաշովը զգուշացրել է տեղեկատվական ենթակառուցվածքների կրած վնասների սարսափելի հետևանքների մասին: Ժամանակակից աշխարհում սոցիալ-տնտեսական կայունությունը դրված է քննադատական տեղեկատվական ենթակառուցվածքի ուղղակի ազդեցության ներքո: Մուրաշովը հիշեցրել է, որ ահաբեկիչներն ակտիվ աշխատանքներ են տանում քննադատական ենթակառուցվածքների վրա ներազդելու գործիքներ ստեղծելու ուղղությամբ: