ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է էսսեների հավաքածուի պատրաստման մասին, որում անդրադարձ է կատարել անցած նախընտրական քարոզարշավին:
Ինչպես փոխանցում է BBC-ին՝ գիրքը լույս է տեսնելու այս տարվա աշնանը: Գիրքը թողարկելու է Simon & Schuster հրատարակչությունը, որն արդեն հրապարակել է նրա նախկին վեց գրական աշխատանքները: