Իրաքից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին դուրս մղելու ռազմական գործողությունը մոտենում է ավարտին, սակայն երկրի վերականգնումը և մարդասիրական ճգնաժամը կարող են տարիներ տևել: Այս մասին հայտարարել է Իրաքի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Յան Կուբիշը, փոխանցում է Корреспондент-ը:
«Տեսանելի ապագայում Իրաքի ազատագրման գործողությունը կավարտվի: ԻՊ օրերը հաշված են,» - նշել է նա:
Միևնույն ժամանակ ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքերով Մոսուլի արևմտյան հատվածում ռազմական գործողությունները լուրջ մարտահրավեր կդառնան: