ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանի պատը կկառուցվի առաջիկա երկու տարում
ԱՄՆ Ներքին գործերի նոր նախարար Ջոն Կելլին հայտարարել է, որ Մեքսիկայի հետ սահմանին կառուցվող պատը, որը եղել է Դոնալդ Թրամփի նախընտրական ծրագրում հնչած խոստումներից մեկը, կկառուցվի երկու տարվա ընթացքում, հաղորդում է BBC-ն:
Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում Կելլին նշել է, որ պատի կառուցման աշխատանքները նախատեսվում է սկսել առաջիկա ամիսներին:
ՆԳՆ նախարարի խոսքերով պատի առաջին հատվածները կլինեն սահմանի խնդրահարույց հատվածներում, իսկ հետո՝ առանձին հատվածները կմիավորվեն: