Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում ասվում է, որ կողմերը քննարկել են ռազմական դաշինքի անդամ երկրների կողմից պաշտպանության նպատակով իրենց ֆինանսական պարտավորությունների ամբողջական կատարման հարցը, ինչպես նաև ուկրաինական ճգնաժամը:
Իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ համարում է ՆԱՏՕ-ն հնացած կազմակերպություն, և երկրները չեն ֆինանսավորում այն պատշաճ կերպով։