Ադրբեջանցի հաքերները մի շարք հայկական կայքեր են կոտրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Ադրբեջանական հաքերները բավականին լուրջ հարձակում են արել՝ կոտրել են լրատվամիջոցի, կուսակցության կայք։ Ընդհանուր առմամբ մոտ 50 կայք, սաբդոմեյններ կան ցանկում», – գրել է Մարտիրոսյանը՝ նշելով, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն, այդ կայքերից մի քանիսը զգուշացում ստացել են հայկական հաքերների կողմից, որ կայքերը խոցելիություն ունեն։
Նա նաև ներկայացրել է հարձակման ենթարկված է կոտրված կայքերի ցանկը:
Դրանց թվում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Շողակաթ» հեռուստաընկերության, եկեղեցական և բնապահպանական կայքեր: