Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքը հրթիռակոծվել է. ԶԼՄ-ներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

19:24     6 փետրվարի, 2017

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադը հրթիռակոծվել է: Ըստ տեղեկությունների՝ «Բորկան-1» հրթիռը խոցել է քաղաքից դեպի արևմուտք գտնվող Մազախիմիա ռազմակայանը: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան: Այս մասին հայտնում է ԱՄԷ-ում լույս տեսնող «Ալ Մասդար» պարբերականը:

Սաուդյան իշխանությունները հերքումով են հանդես եկել` հայտարարելով, որ դղրդոցն ու բռնկումները լոկալ երկրաշարժի կամ երկնաքարի անկման հետևանք են: Ըստ որոշ աղբյուրների՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել:

Ըստ Եմենի ապստամբ հութիների՝ հրթիռը, որը խորհրդային արտադրության P-17 արտահանման համար նախատեսված տարբերակի ձևափոխված տեսակն է, արձակել են Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալլա Սալեհին հավատարիմ նախկին զինվորականները: Սա առաջին հարվածը չէ Սաուդյան Արաբիային: 2016-ի սեպտեմբերին «Բորկան-1»-ով հչթիռակոծվել էր սաուդյան Տաիֆ քաղաքը, ինչից հետո հաջորդ հայտարարել էին, որ հաջորդ թիրախը Ռիադն է լինելու:

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական երկրների կոալիցիան պայքար է մղում շիա հութիների դեմ, ովքեր հավատարիմ են նախկին նախագահ Ալի Աբդալլա Սալեհին:



© armedia.am